Բեռնատարի վարորդ Ջո Մաքենը ավելի քան 20 տարի իր ազատ ժամանակը նվիրել է Նյու Յորքի հսկայական մանրակերտի ստեղծմանը։ Այն պատրաստել է բալսայի փայտից և փրփրատախտակից՝ ներառելով ավելի քան 800 հազար կառույց։ Մանրակերտն ընդգրկում է Նյու Յորքի բոլոր հինգ թաղամասերը, ինչպես նաև Նյու Ջերսիի և Լոնգ Այլենդի որոշ հատվածներ։ Այն բաղկացած է ավելի քան 300 խոշոր փրփրատախտակից, որոնք միացված են փազլի կտորների նման։ Մոդելը մոտ 15 մետր երկարություն և 9 մետր լայնություն ունի։
Մաքենը մանրակերտը սկսել է ստեղծել 40 տարեկանում՝ Ռոքֆելլեր կենտրոնից։ Այնուհետև մոտ 10 տարի կառուցել է Միդթաուն Մանհեթենը՝ ներառելով Էմփայր Սթեյթ Բիլդինգը, Ազատության արձանը, Յանկի մարզադաշտը և Բրուքլինի կամուրջը։ Նրա դուստրը մանրակերտը ներկայացրել է TikTok-ում, որտեղ տեսանյութերը մեկ շաբաթում հավաքել են ավելի քան 10 միլիոն դիտում։
Այժմ մանրակերտը ցուցադրվում է թանգարանում՝ «Նա կառուցեց այս քաղաքը» խորագրով։ Ցուցադրությունը կգործի մինչև հոկտեմբերի 12-ը։ Մաքենը մտադիր է հետագայում մանրակերտն ընդլայնել՝ ավելացնելով ավելի քան 50 նոր շենք և տարածելով այն դեպի Նյու Ջերսի և Լոնգ Այլենդ։
