Սլովակիայի վարչապետը չեղարկել է այցն Ուկրաինա` հիվանդության պատճառով. լրատվամիջոցներ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հիվանդության պատճառով չեղարկել է Ուկրաինա կատարելիք այցը, հաղորդում է սլովակյան TASR լրատվական գործակալությունը։

Կարպատյան նախաձեռնության գագաթնաժողովը տեղի է ունենում ուրբաթ օրը Ուկրաինայում։ Հինգշաբթի օրը Ֆիցոն հայտարարել է, որ այցի ընթացքում նախատեսում է հանդիպել Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկու հետ։

«Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հիվանդության պատճառով չեղարկել է Ուկրաինա կատարելիք իր ծրագրված այցը», — ուրբաթ օրը հաղորդել է լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Սլովակիան գագաթնաժողովում կներկայացնի Սլովակիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարեկ Էշտոկը։

Leave a Comment