Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Գագիկ Խաչատրյանը և, առհասարակ, ազատազրկված անձինք օրենքով սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկներում ստանում են անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում, անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են նեղ մասնագիտական բժշկական զննության:
Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ շահարկումներից»:
Կարդացել են
8 անգամ