Ոչ բարեխիղճ կառուցապատողների համար տուգանքի չափը կբարձրանա ավելի քան 20 անգամ

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունների համար տուգանքի չափը կբարձրանա։

Այն 70 հազար դրամից բարձրացվում է՝ դառնալով 1,5-ից մինչև 2 մլն ՀՀ դրամ։

Նշենք, որ վերջերս զգալի աճել են կառուցապատող ընկերությունների կողմից ոչ բարեխիղճ աշխատանքի ահազանգերի դեպքերը։

Leave a Comment