Վանաձոր համայնքի նախկին ղեկավար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ կոմիտեի՝ Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, որի հետևանքով համայնքին պատճառվել է 24 միլիոն 890 հազար դրամի գույքային վնաս։
Միաժամանակ, Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված՝ բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է։ Այս մասին «Sputnik Armenia»-ին հայտնել է ինքը՝ Ասլանյանը։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց շարունակում է կիրառվել 3 միլիոն դրամ գրավը։
Մամիկոն Ասլանյանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ցուցակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ Այս պահին ընթանում է նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը։