
«Սրբազան պայքար»-ի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստան. Մեր օրեր.
Սեպտեմբերի 17-ին դատարաններում քննվում է 3 քաղաքական գործ՝
– Մեր՝ 18 արդարների գործը
– Մարտուն Գրիգորյանի գործը
– Սամվել Կարապետյանի գործը։
Սեպտեմբերի 18-ին՝ ևս 3 քաղաքական գործ՝
– Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործը
– Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը
– Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործը։
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում…
Հ.Գ. Թևաթափ անելու համար չեմ գրում, այլ որ պարզ լինի՝ ուր ենք հասել և պայքարի ինչքան մեծ լանդշաֆտ կա։
Եվ գլխավոր խնդիրը մնում է ՄԻԱՍՆԱԿԱՆ պայքար մղելը, ոչ թե ծվեն-ծվեն եղած»։
Աղբյուրը` Լիդյա Մանթաշյան