Իռլանդիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2027»-ին

Իռլանդիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2027»-ին

Իռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին և չի հեռարձակի այն՝ Իսրայելի մասնակցության պատճառով. հայտարարել է Իռլանդիայի հանրային հեռարձակող RTÉ-ն։

«RTÉ-ի դիրքորոշումը «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցության վերաբերյալ չի փոխվել։ RTÉ-ն չի մասնակցի «Եվրատեսիլ-2027»-ին և չի հեռարձակի մրցույթը»,- ասվում է հեռարձակողի պաշտոնական հայտարարության մեջ։

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ որոշումը պայմանավորված է Գազայի հատվածում շարունակվող հումանիտար ճգնաժամով և այնտեղ մարդկանց շարունակվող զոհերով։ RTÉ-ն նաև մտահոգություն է հայտնել միջազգային լրագրողների՝ Գազա անկախ մուտքի շարունակվող սահմանափակումների վերաբերյալ։

2026 թվականին Իռլանդիան Իսպանիայի, Նիդեռլանդների, Իսլանդիայի և Սլովենիայի հետ չէր մասնակցել «Եվրատեսիլին»՝ Իսրայելի մասնակցության պատճառով։ Նիդեռլանդները նույնպես հայտարարել են «Եվրատեսիլ-2027»-ին չմասնակցելու մասին։  «Եվրատեսիլ-2027»-ը կանցկացվի Բուլղարիայի Բուրգաս քաղաքում։ Եզրափակիչը նախատեսված է մայիսի 15-ին, իսկ կիսաեզրափակիչները՝ մայիսի 11-ին և 13-ին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment