18.09.2026 | 14:50
Երբ երկրի ղեկավարը Հայաստանին Սփյուռքի բերած աջակցությունը բնութագրում է որպես «պատառոտված հագուստ», դա ոչ թե հռետորական սխալ կամ լեզվի սայթաքում է այլ մերկացնող, ինքնախոստովանություն :
Ի՞նչ հոգեբանական հենք պետք է ունենա «առաջնորդը», որպեսզի իր սեփական ժողովրդին, իրեն թիկունք կանգնած զանգվածին մատուցի նման ձեւակերպումներ՝ համոզված լինելով, որ դա «կմարսվի»:
Սա նշանակում է մեկ բան, որ նա խորապես արհամարհում է ձեզ:
Նա ձեզ չի վերաբերվում որպես քաղաքացիների, մտածող անհատների կամ պատմական հիշողություն ունեցող հայերի։ Նրա աչքում դուք այն լսարանն եք, որին կարելի է կերակրել ամենացածրորակ, ամենահայհոյական համեմատություններով, և դուք ոչ միայն չեք ոտքի կանգնելու, այլև… գլուխ եք տըմբտըմբացնելու դրան ի պատասխան:
Ամեն ինչ, ինչին դիպչում է այս իշխանությունը , ակնթարթորեն կորցնում է իր սուրբ, արժեքային և բարձրագույն նշանակությունը:
Հայկ Մովսիսյան