«Ուկրաինայում բրիտանական ցանկացած ռազմական օբյեկտ Ռուսաստանի համար օրինական թիրախ է»․ ՌԴ ԱԳՆ

«Ուկրաինայում բրիտանական ցանկացած ռազմական օբյեկտ Ռուսաստանի համար օրինական թիրախ է»․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան վճռական բողոք է ներկայացվել՝ կապված Լոնդոնի կողմից Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի և այլ զինատեսակների մատակարարումների հետագա ավելացման հետ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ։

«Հատուկ նշվել է, որ Միացյալ Թագավորության վարած քաղաքականության պայմաններում ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողությունների՝ ինքնապաշտպանության իրավունքի իրացման շրջանակում։ Շեշտվել է, որ Ուկրաինայում գտնվող բրիտանական ցանկացած ռազմական օբյեկտ, որն օգտագործվում է Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար, համարվում է օրինական թիրախ։ Ընդգծվել է, որ իրավիճակի հնարավոր հետագա բացասական զարգացման ողջ պատասխանատվությունը կրում է Լոնդոնը։ Բրիտանական կողմին պահանջ է ներկայացվել հրաժարվել էսկալացիոն քաղաքականությունից և իր գործողությունները համապատասխանեցնել միջազգային պարտավորություններին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment