«Ուզում եմ բացահայտել, թե ինչ սխեմա եք օգտագործում․ գալիս եք այստեղից տեղեկատվություն՝ կեղծ տեղեկատվություն եք տալիս։ Տեղից մենք արձագանքում ենք, բայց մեր ձայնը չի լսվում․ դուք չեք ընդունում, որ դա ճիշտ չէր, և օրեր շարունակ նույն ձևով շարունակում եք այդ ապատեղեկատվությունը տարածել։ Խոսելով «փոխկապակցված լինելու» մասին՝ մենք բարեկիրթ ձևով ասում ենք․ «Տիկի՛ն Դավոյան, փոխկապակցված չէ», բայց դուք նույն ձևով շարունակում եք, որովհետև սովոր եք, որ տեսախցիկների առջև պարտադիր հնչի այն, ինչ ձեզ հաճելի է՝ այն, ինչ ուզում եք տեղ հասցնել ժողովրդին մոլորեցնելու համար»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։