
ՔՊ-ական Արթուր Հոհվհաննիսյանի՝ «խարանը ձեր վրայից չի մաքրվելու» արտահայտությունից հետո, դահլիճում իրավիճակը լարվեց: Լսվում էր ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանի ձայնը: ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Տիկի՛ն Վարդանյան, ձեր ձայնի բարձր տոնայնությունն ազդում է ինձ վրա, ցածր խոսեք»: Վարդանյանը նշեց. «Դուք էլ իմ վրա եք ազդում… չեմ լռելու»: