«Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է». Տիգրան Աբրահամյան

«Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է». Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱԺ նախկին պատգամավոր, ապօրինի կալանավորված Մարտուն Գրիգորյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու իշխանական որոշումը ցույց է տալիս, որ գործող ռեժիմը ռեպրեսիոն համակարգից հետ կանգնելու նպատակ չունի, և անօրինականությունների շղթան շարունակվելու է:
Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է, առաջին հերթին, որպես Գյումրիում հեղինակություն ու վստահություն վայելող մարդ, և այնտեղ ՔՊ-ի հայտարարած արտահերթ պրոցեսների մտադրության ֆոնին տարբեր կերպ չեզոքացվել ու չեզոքացվելու են այն անձինք, ովքեր իշխանական մտահղացումների մեջ չեն տեղավորվում:
Խափանման միջոցի փոփոխության քննարկման ժամանակ Մարտունը հստակ նշեց, որ իր գնահատականներից ու սկզբունքներից երբեք չի հրաժարվելու, իսկ իշխանությունն էլ դրան ի պատասխան որոշում կայացրեց՝ երկարացրեց կալանավորման ժամկետը»:

Leave a Comment