ՌԴ-ում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

ՌԴ-ում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Ռուսաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների եռօրյա քվեարկությունը։ Դրանք երկրում՝ 2022 թվականին Ուկրաինայի դեմ պատերազմից հետո անցկացվող առաջին խորհրդարանական ընտրություններն են։

Ընտրություններին կուսակցական ցուցակներով մասնակցում է 10 քաղաքական ուժ։ «Յաբլոկո» կուսակցությունը նախկինում հեռացվել էր ընտրություններից։

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 111 միլիոն քաղաքացի։ Իշխանությունները թույլատրել են նաև էլեկտրոնային քվեարկություն։ Ընտրատեղամասերը բացվել են ուրբաթ օրը և կփակվեն կիրակի։

Պետդումայի նոր գումարման 450 պատգամավորներից կեսը՝ 225-ը, ընտրվելու են միամանդատ ընտրատարածքներից, իսկ մյուս 225 մանդատները բաշխվելու են կուսակցական ցուցակներով։

Քվեարկությունից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է քաղաքացիներին՝ հայտարարելով, որ նրանց ընտրությունը և վճռականությունը պետք է ցույց տան, որ միլիոնավոր մարդիկ աջակցում են ռուս զինվորականներին և միավորված են ընդհանուր արժեքներով, պատմական հիշողությամբ ու հայրենիքի հանդեպ սիրով։

Ակնկալվում է, որ Կրեմլի հիմնական քաղաքական ուժը՝ «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունը կպահպանի մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում՝ Պետական դումայում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment