Մեր օրենսդրությամբ՝ կիբերհարձակումների ժամանակ պարտադի՞ր է ինչ-որ գործ հարուցելը. Վահագն Հովակիմյան

18 Սեպտեմբերի, 2026

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի պնդմամբ՝ ընտրությունների գիշերը «կիբեր հարձակում» է եղել ԿԸՀ կայքի վրա և չգիտի նման դեպքում գործ հարուցելը ճիշտ է, թե ոչ:

«Ժողովուրդ ջան, կիբեր հարձակում է եղել, կիբեր հարձակումը լրիվ ուրիշ է։ Լրիվ ուրիշ մարմին է դրանով զբաղվում։ Ես ընդամենը ասում եմ, որ մոտավորապես մայիսի 10-ից սկսած Հայաստանի տարբեր համակարգեր պարբերաբար կիբեր հարձակման են ենթարկվել: Ես ասում եմ ես կիբեր անվտանգության մասնագետ չեմ, կա մասնագիտացված կառույց, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը, որը ապահովում է մեզ։ Կոնկրետ իմ դեպքում՝ որպես ԿԸՀ նախագահի, ուղղակի զեկուցում են արդյունքների մասին։

Ես չգիտեմ, օրինակ, մեր օրենսդրությամբ՝ կիբեր հարձակումների ժամանակ պարտադի՞ր է ինչ-որ գործ հարուցելը»։

 

Leave a Comment