
Եվրոհանձնաժողովը 3,3 մլրդ եվրո է հատկացնում Կիևին՝ սպառազինության ձեռքբերման համար: Այս մասին հայտնել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Այսօր մենք 3,3 մլրդ եվրո ենք հատկացնում անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ձեռքբերման համար՝ Ուկրաինային աջակցության վարկի շրջանակում։ Եվրոպան կշարունակի Ուկրաինային ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ իր ժողովրդի և տարածքի պաշտպանության համար»,- ասվում է Եվրոհանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հատկացված գումարն ուղղվելու է Կիևի հակաօդային պաշտպանության կարիքների, այդ թվում՝ Patriot համակարգերի համար նախատեսված PAC-3 հրթիռների ձեռքբերմանը։ Ավելի վաղ Եվրոհանձնաժողովը հավանություն էր տվել Ուկրաինայի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության, ինչպես նաև պաշտպանության այլ կարիքների համար 6,1 մլրդ եվրոյի հատկացմանը։