Ջրի օրվանից մինչև Բեռլինի թանգարանային գանձերն ու հայկական ռադիոյի ոսկե էջերը. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան

Այսօր եթերը հագեցած է հետաքրքիր հյուրերով, տարբեր թեմաներով և, իհարկե, առավոտյան լավ տրամադրությամբ։

Հյուր. Նվեր Քասիս` Ջրի բլոգեր

Թեման․ Սեպտեմբերի 18-ին նշվում է Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը, որը սահմանել է «Մաքուր ջրի ամերիկյան հիմնադրամ»-ը (ACWF) 2003թ.-ին։ Կխոսենք ջրային ռեսուրսների պահպանության, ջրի որակի և Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրվա մասին։

Հյուր. Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Նժդեհ Երանյան:

Թեման․ Կներկայացնենք սեպտեմբերի 22-ին բացվող «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» միջազգային ցուցադրությունը։

Հյուր. Հանրային ռադիոյի երկարամյա աշխատակից Կարինե Հալաջյան:

Թեման․ Կվերհիշենք հայկական ռադիոեթերի հետաքրքիր դրվագներն ու ռադիոյի հարուստ պատմության մի ամբողջ ժամանակաշրջան։

Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ անմիջական կապ ռադիոլսողների հետ։

Leave a Comment