
Իրանի մայրաքաղաքում մեկնարկել են «Ջան Ֆադա» («Պատրաստ զոհաբերության») լայնածավալ վարժանքները, որոնց մասնակցում են մարտական գումարտակների ներկայացուցիչներ, հաղորդում է Tasnim-ը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» զորահավաքային կազմակերպության ղեկավար Հոսեյն Թաեբը նշել է, որ վարժանքները նպատակ ունեն ցուցադրել ազգային դիմադրողականության բարձր մակարդակ, հասարակության համախմբում և երկրի պատրաստակամությունը՝ ապահովելու կայուն անվտանգություն արտաքին սպառնալիքների և Միացյալ Նահանգների ճնշման պայմաններում։
Միջոցառումները մեկնարկել են շքերթով, որին մասնակցել է 313 հազար մարդ։ Շքերթի ընթացքում ներկայացվել են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ցուցադրվել են դրանց մշակման ոլորտում երկրի տեխնոլոգիական ձեռքբերումները։
Thousands of people took part in the “Sacrifice for Iran” campaign in Tehran, staging a march from Imam Hossein Square to Enghelab Square to demonstrate national unity.
Follow: https://t.co/oa9JV4ikYQ https://t.co/H02KIq3sAT— Press TV ? (@PressTV) September 18, 2026