Արարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց


Սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է գրանցվել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ սպասարկվող համայնքներից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը։

Երեխային տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են դեմքի 1-ին և 2-րդ աստիճանի, ձախ վերին վերջույթի 2-րդ և 3-րդ աստիճանի, ինչպես նաև երկու ստորին վերջույթների 1-ին և 2-րդ աստիճանի այրվածքներ։

Դեպքի մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Նրա տեղեկություններով՝ հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ, 2-ամյա Է․ Ա․-ն է։

Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 21։15-ի սահմաններում, երեխան տան թոնրատանը պատահաբար ընկել է կիսաայրվող թոնրի մեջ և ստացել այրվածքներ։

Past.am-ի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Leave a Comment