«Դիխլոֆոս»՝ մրգերի վրա․ ՍԱՏՄ-ն փորձաքննություն է իրականացնում Սարյան փողոցի խանութում – Նորություններ 18.09.2026

Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որտեղ քաղաքացին պնդում է, թե տեսել է ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութը փչում վաճառվող մրգերի վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժինը ձեռնարկել է անհապաղ վերահսկողական միջոցառումներ:

Տեղում վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:

Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Տեսչական մարմինը հանրությանը լրացուցիչ կտեղեկացնի իրականացված վերահսկողության և լաբորատոր հետազոտության արդյունքների մասին։

 

Leave a Comment