Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է նոյեմբերի 29-ին կայանալիք Կապան համայնքի ՏԻՄ ընտրություններում հասնել գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի փոխարինմանը, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ իշխանության ներսում մտահոգված են համայնքում Փարսյանի բարձր աջակցությամբ և նրա հաղթելու հնարավորություններով։ Պարբերականը նաև գրել է, որ ՔՊ-ն փորձում է ընտրություններին ներգրավել համայնքում հեղինակություն ունեցող այլ անձանց՝ հետագայում հնարավոր համագործակցության հաշվարկով։
Սեպտեմբերի 10-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտարարել էր, որ Գորիսի ընտրություններին կմասնակցի «Քաղաքացիական պայմանագրի» հետ դաշինքով։ Հինգ օր անց Վճռաբեկ դատարանը մերժել էր նրա պատիժն ազատազրկմամբ փոխարինելու՝ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը։
