Բոլոր հարցերի լուծումը շարունակում է մնալ մեկը՝ ազատվել այս չարիքի իշխանությունից․ Սաղաթելյան 

18 Սեպտեմբերի, 2026

 

«Այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այս չարիքի իշխանությունը՝ Ադրբեջանի կամակատար կառավարությունը, շարունակում է մնալ իշխանության։ Քանի այս իշխանությունն այս նկարագրով կա, իրենք շարունակելու են այս բռնաճնշումները, ու այս ամենը դիտարկեք այս կոնտեքստում։

Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, այս դատավարություններով, կոնկրետ տվյալ դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորմամբ, լուծում է երկու խնդիր։ Մեկ՝ առաջիկայում այն հանձնումները, որոնք պատրաստվում է իրականացնել, դրա համար փորձում է ճանապարհի բոլոր խոչընդոտները վերացնել և ապահովագրել իրեն։ Եվ երկրորդը՝ վրեժ է լուծում։ Վրեժ է լուծում նաև Ալիևի փոխարեն, Ալիևի տեղը՝ Ալիևին դուր գալու համար։

Ես ասում եմ՝ Արցախի երեք նախագահները գտնվում են Բաքվում, չորրորդին Ալիևի ձեռքը չի հասնում, փորձում է Նիկոլ Փաշինյանի միջոցով այս դատավարությունները, բռնությունները, խոշտանգումները, սահմանափակումներն իրականացնել։ Այս ամենը պետք է նայել այս կոնտեքստում»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment