
«Առաջարկում եմ միասին 2016թ-ի տեսանյութ նայենք… Տեսա՞ք՝ ձեթի տուփերը, ալյուրը, մեշոկներով շաքարավազը, որ Սամվել Կարապետյանի եղբայր, մեծամասնականով առաջադրված ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը բաժանում էր 32-րդ ընտրատեղամասի բնակիչներին: Բարեգործությունը բաժանվում էր՝ ըստ ընտրատեղամասի տարածքի»,- ԱԺ ելույթն այսպես սկսեց ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը և դիմելով ընդդիմադիրներին՝ հավելեց. «Սա է ձեր պատկերացրած ընտրական գործընթացը»: