Մոտոցիկլետի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում։
Հրապարակի թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես է խաչմերուկը կարգավորող 4 պարեկային աշխատակցի աչքի առաջ տեղի ունեցել դեպքը։ Վթարի հետևանքով մեքենայի վարորդը չի տուժել, իսկ մոտոցիկլետի վարորդը թեթեւ մարմնական վնասվածքներ է ստացել։