ԵՄ-ն առաջարկում է մինչև 13 տարեկաններին արգելել սոցցանցերից օգտվելը

ԵՄ-ն առաջարկում է մինչև 13 տարեկաններին արգելել սոցցանցերից օգտվելը

Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել սոցիալական ցանցերից և այլ առցանց հարթակներից օգտվելը, իսկ դեռահասների համար սահմանափակումներ սահմանել։ Առաջարկի համաձայն՝ 13-14 տարեկանները սոցիալական հարթակներից կկարողանան օգտվել միայն ծնողների հաշիվների միջոցով ստեղծված հաշիվներով և օրական առավելագույնը մեկ ժամ։

 15-18 տարեկանները կկարողանան ունենալ ինքնուրույն հաշիվներ, սակայն հարթակները պետք է նրանց պաշտպանեն վնասակար բովանդակությունից։ Եվրահանձնաժողովը նաև առաջարկում է արգելել անվերջ «սքրոլը» և սահմանափակել անչափահասների շփումն անծանոթ օգտատերերի հետ։ Առանձին պահանջներ կսահմանվեն նաև չաթբոտների և արհեստական բանականությամբ աշխատող էջերի վրա։

Առաջարկը դեռ օրենք չէ։ Այն պետք է համաձայնեցվի ԵՄ անդամ երկրների և Եվրախորհրդարանի կողմից, ինչի համար կարող են ամիսներ պահանջվել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment