«Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր Քրիշտիանու Ռոնալդուն առաջիկա ձմռանը կհեռանա սաուդական «Ալ-Նասեր» ֆուտբոլային ակումբից։
Այս մասին հայտնում է լրագրող Սաուդ ալ-Սարամին։ Մամուլում եղած հրապարակումների համաձայն, պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստը ցանկանում է ձեռք բերել «Ալ-Նասերը»։
Նշենք, որ Ռոնալդուն ներկայումս 41 տարեկան է։ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասերում» հանդես է գալիս 22 թվականից։