Այսօր հրապարակված նախնական տվյալներով, հինգշաբթի օրը Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը 4 բեռնատար նավ։ Սա պակաս է նախորդ օրվա ցուցանիշից՝ 6 նավ և զգալիորեն ցածր է 10 օրվա միջին ցուցանիշից՝ շուրջ 16 նավ:
Ներկայացված տվյալներում ներառված չեն այն նավերը, որոնք կարող էին ջրային ուղով անցնել հայտնաբերումից խուսափելու նպատակով անջատված Ինքնաշխատ նույնականացման համակարգի (ԱԻՍ / AIS) տրանսպոնդերներով. հայտնում է Al Jazeeran։
