Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համար


Միջազգային


Ավարտվել են Թուրքիայի և Ադրբեջանի «Միասնության ուժը — 2026» ռազմական զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները։

Այս մասին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է X սոցիալական ցանցում։

Ըստ հաղորդագրության՝ թուրքական բանակի 14-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատարությունն ավարտել է զորավարժությունների նախապատրաստությունը։

Զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 15-ին ստորաբաժանումները սկսել են Կարսի կայազորից տեղափոխվել Ադրբեջանում գտնվող  ուսումնական զորավարժարաններ։


Leave a Comment