«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Մարիամ Հարությունյանի հեղինակային «AI լաբորատորիա» հաղորդման հյուրը High-End Learning կենտրոնի տնօրեն, AI դասընթացավար Մարիաննա Խաչատրյանն է։
Մասնագետի հետ խոսել ենք, թե այսօր ԱԲ-ն որքանով է օգտակար գործիք ուսուցիչների համար, ինչպես պետք է ճիշտ կիրառել AI գործիքները՝ դասերն ավելի հետաքրքիր և ներգրավող դարձնելու, ինչպես նաև բարդ առարկաները ավելի հասանելի կերպով մատուցելու համար։
Մարիաննա Խաչատրյանը ցույց տվեց, թե ինչպես կարող ենք ճիշտ հրահանգներով Gemini գործիքով ստանալ վեբ էջեր, ստեղծել միջառարկայական կապ՝ դպրոցական բարդ առարկաները AI-ի միջոցով վիզուալիզացման շնորհիվ։