Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ, որի ընթացքում որոշվելու է՝ արդյոք վերսկսել լայնածավալ հարձակումները՝ հակամարտությունն ավարտելու համար։


Թրամփի խոսքով՝ իրեն անհրաժեշտ է կարևոր որոշում կայացնել՝ «ոչնչացնե՞լ Իրանի ռեժիմը, թե՞ ոչ»։


Նրա հայտարարությունները հնչել են Պարսից ծոցի վեց երկրների՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Բահրեյնի, Քուվեյթի և Օմանի ղեկավարների հետ նախատեսված հանդիպումից առաջ։


Հանդիպումը կարող է ազդել հակամարտության հետագա ընթացքի վրա՝ դիվանագիտական կարգավորման փորձի վերսկսման կամ ռազմական գործողությունների ակտիվացման ուղղությամբ։


Leave a Comment