Լուսնի վրա հսկայական խառնարան է հայտնաբերվել

Լուսնի վրա հսկայական խառնարան է հայտնաբերվել

Գիտնականները Լուսնի վրա հայտնաբերել են Հռոմի Կոլիզեումից մեծ խառնարան, որն առաջացել է երկու տարի առաջ տեղի ունեցած հզոր հարվածի հետևանքով և սկզբում չէր նկատվել։ Հետազոտողների խոսքով՝ սա Արեգակնային համակարգում վերջին ժամանակներս ձևավորված ամենամեծ հայտնի հարվածային խառնարանն է։

Նման մասշտաբի իրադարձություն, ըստ գիտնականների, տեղի է ունենում մոտավորապես 132 տարին մեկ, ինչն այս հայտնագործությունը դարձնում է կարևոր տեղեկատվության աղբյուր այն ժամանակ, երբ NASA-ն պատրաստվում է Լուսնի վրա տիեզերագնացների համար բազա կառուցել։

NASA-ի Lunar Reconnaissance Orbiter տիեզերանավը Լուսնի՝ Երկրին ուղղված կողմում գտնվող խառնարանը հայտնաբերել է 2024 թվականի մայիսին՝ աստերոիդի կամ գիսաստղի բեկորի հարվածից դրա ձևավորումից հետո։ Լուսնի վրա տեղի ունեցած հարվածը Երկրի վրա և տիեզերքում գտնվող աստղադիտակների կողմից իրական ժամանակում չէր ֆիքսվել։

Խառնարանն անվանակոչվել է Լուսնային և մոլորակային հետազոտությունների ինստիտուտի նախկին տնօրեն, հանգուցյալ Թոմաս ՄաքԳեթչինի անունով։ Այն երեք անգամ ավելի մեծ է, քան նախորդ ռեկորդակիրը, որը Lunar Reconnaissance Orbiter-ը հայտնաբերել էր մեկ տասնամյակ առաջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment