Մեկ օրում կամուրջների տակ 2 դի է հայտնաբերվել

17 Սեպտեմբերի, 2026

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին ժամը 16:50-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստկանները պարզում են մահացածի ինքնությունը, ով, սակայն, անճանաչելի է, և հնարավոր չէ նրան նույնականացնել։

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 17:00-ի սահմաններում տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը, որը կլինի 30-35 տարեկան, Կիևյան կամրջի վրա է թողել իր «բարսետկան», ապա իրեն ցած նետել։

Leave a Comment