Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերանայման հարցով դատական նիստը։
Նիստի ընթացքում մեղադրող դատախազը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ Կարապետյանի տնային կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Դատարանն այս պահին դեռ որոշում չի կայացրել, քննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարն արդեն 450 օր գտնվում է անազատության մեջ, որից մի մասը՝ կալանավորման, իսկ հետագա հատվածը՝ տնային կալանքի ձևաչափով։