Ովքե՞ր են ադրբեջանցի մտավորականները, որոնք համարձակվել են դատապարտել Իլհամ Ալիևի վարած հակահայկական քաղաքականությունը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որը 5 օր առաջ Գանձասարում օտարերկրյա դիվանագետներին ուղեկցելիս հայտարարել էր, որ հայերը Արցախում ժառանգություն չունեն, այսօր կրկին հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ: Այս անգամ ի՞նչ է ասել. թեմայի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:

«Վարչապետ Փաշինյանն այսօր ասել է, որ այն ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից՝ անընդունելի է և անհասկանալի: Իսկ անվտանգության խորհրդի քարտուղարը հեռախոսով խոսել է Հիքմեթ Հաջիևի հետ այս թեմայի վերաբերյալ և կարող ենք միայն պատկերացնել, որ հավանաբար, այդ զրույցը քիչ արդյունք է տվել, քանի որ  5 օր հետո տեղի ունեցավ բառացիորեն նույնը: Հաջիևը կրկին ասել է, որ հայերն Արցախում ժառանգություն չունեն»,-ասել է Երկանյանը:

Ովքե՞ր են այդ ինտելեկտուալները. Ալթայ Գեյուշևի պես մարդկանց երևի կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment