ՀՀ-ն և ԱՄՆ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կարևորվել է խաղաղապահության, արհեստավարժ սերժանտական կազմի, հրահանգիչների և կրտսեր հրամանատարների պատրաստության, ռազմական կրթության, նաև համատեղ զորավարժությունների ու վարժանքների անցկացման և այլ ուղղություններով համագործակցության զարգացումը։

Լումիսը հայտնել է, որ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցությունն ընթացիկ ծրագրերի շրջանակում և պատրաստ է քննարկելու նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները։

Leave a Comment