
Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը կհանդիպեն Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Թոմ Բարաքը:
Էրդողանը հաջորդ շաբաթ կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։ Հանդիպման ճշգրիտ ամսաթիվը դեռևս հայտարարված չէ։