Պատգամավորը գիշերն անցկացրել է զուգարանում և գրեթե խեղդվել է • Tribune.am

Բելգիացի պատգամավոր Ֆրեդերիկ Էրենսը, աջակողմյան «Vlaams Belang» կուսակցությունից, ամբողջ գիշերն անցկացրել է խորհրդարանի շենքի զուգարանում՝ կոտրված կողպեքի պատճառով, հաղորդում է VRT-ն՝ հղում անելով նրա հայտարարությանը։

«Դուռը խցանվել է, երբ պատգամավորը փորձել է արագ օգտվել զուգարանից՝ տուն գնալուց առաջ։ Միայն հաջորդ առավոտյան ժամը 6-ին է նրան հայտնաբերել մաքրուհին», — ասվում է հաղորդագրության մեջ։

Հրապարակման համաձայն՝ պատգամավորը չի վերցրել իր բջջային հեռախոսը, և նրա դռան թակոցը չի լսվել, քանի որ բոլորն արդեն տուն էին գնացել։

Հաղորդվում է, որ Ֆրեդերիկ Էրենսը վատացել է խցիկում երկարատև «բանտարկության» ժամանակ։

«Այս սենյակները նախատեսված չեն դրանցում 13 ժամ անցկացնելու համար։ Ես դռան վրա մի քանի անցքեր եմ արել մետաղական առարկայով՝ օդի հոսք ապահովելու համար», — կիսվել է նա։

Leave a Comment