Ռուսաստանն այստեղ խառնակչություն կանի. գուցե ՌԴ-Թուրքիա պայմանավորվածություն կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանն այստեղ խառնակչություն կանի. գուցե ՌԴ-Թուրքիա պայմանավորվածություն կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar-Զրույց»-ի այսօրվա հյուրն է հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը։

Անդրադառնալով 102-րդ ռուսական ռազմաբազային՝ Հայրապետյանը նշեց․

«Նախ՝ Սամվել Կարապետյանը կամ որևէ այլ Կարապետյան «ցարի բոգը» չեն, ավետարանիչներ չեն, ես էլ էթնոլոգ չեմ, որ նրանց ամեն մի գավառական արտահայտություն մեկնաբանեմ։ Ի՞նչ է նշանակում «անտեր»․ դրա համար գոնե մի գիրք կարդացած պիտի լիներ՝ թե ինչ է նշանակում տեր։ Մեր տերն Աստված է, և ուրիշ տեղ տերեր փնտրողները դատապարտված են»։

Հայրապետյանի խոսքով՝ Ռուսաստանը դուրս չի բերելու ռազմաբազան․

«Իսկ եթե հանկարծ դուրս բերեց, դուրս է բերելու նորից վերադարձնելու համար, որովհետև գաղութարարները միշտ այդպես են․ մենք դրա պատմական փորձառությունն ունենք»։

Հայրապետյանի գնահատմամբ՝ չի բացառվում, որ ռուսները պայմանավորվածություն ունեն Թուրքիայի հետ, որ հետ կքաշվեն, և թուրքերը կմտնեն։

«Ռուսներն այլևս պատասխանատվություն չեն ունենա, բայց հետո կգան, կազատագրեն, և մենք ևս 70 տարի շնորհակալ կլինենք ռուս ժողովրդին, որ մեզ ազատեց, ինչպես որ ժամանակին եղավ։ Եկան, Կարսը, նույնիսկ Գյումրին գրավեցին, հետո մենք շնորհակալ եղանք, որովհետև գոնե Գյումրին հետ վերցրին ռուսները և թողեցին մեզ»։

Ըստ Հայրապետյանի՝ ռազմաբազայի դուրս չբերումը Հայաստանի անվտանգության երկարաժամկետ լուծում չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment