Երևանում՝ Դավթաշենի կամրջի տակ, հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմին, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 16:50-ի սահմաններում տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Կայքը հավելել է, որ ոստկանները պարզում են մահացածի ինքնությունը, որի մարմինն անճանաչելի է։
