Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեղեկությունը հաստատել են։ Հայտնաբերվել է կիսաքայքայված վիճակում տղամարդու դի, որի ինքնությունը դեռևս հնարավոր չէ պարզել։