ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Եվրոպական միությունը Կանադային ընդունի որպես ասոցացված անդամ, գրել է politiko-ն։
Լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ կարող է «լուրջ մաքսատուրքեր» սահմանել կամ դադարեցնել առևտուրը Եվրոպայի հետ, եթե Կանադայի ինտեգրումը 27 անդամ ունեցող ԵՄ-ին դիտարկի որպես թշնամական քայլ ԱՄՆ-ի նկատմամբ։ Նա «ծիծաղելի» է անվանել այդ հավանականությունը՝ հավելելով, որ «Կանադան սարսափելի առևտրային գործընկեր է», պատմել է լրատվականը։
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, «Միության վիճակի մասին» իր ելույթում դիմելով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին, առաջարկել էր քննարկել Կանադայի՝ ԵՄ առաջին ասոցացված անդամը դառնալու հնարավորությունը, ինչպես նաև հայտարարել էր «Հանուն ապագայի դաշինքի» (Alliance for the Future) ստեղծման մասին։
Առաջարկն անակնկալի է բերել եվրոպական մայրաքաղաքներին, իսկ կանադացի ղեկավարները դեռևս հեռու են մնում այդ գաղափարից։ Միևնույն ժամանակ անհայտ է, թե ինչ է ենթադրում այդ կարգավիճակը, քանի որ ԵՄ օրենսդրությամբ «ասոցացված անդամակցություն» ներկայումս նախատեսված չէ, նշել է լրատվականը։
