Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը կարծում է, որ 2025/26 մրցաշրջանի արդյունքներով «Ոսկե գնդակը» պետք է շնորհվի թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին։ Մեսին «Ինտեր Մայամիի» կազմում դարձել է չեմպիոնների գավաթի հաղթող։ «Կրուս Ասուլի» դեմ խաղում նա խփել է իր 100-րդ գոլը «Ինտեր Մայամիի» կազմում։ Այդ գավաթը Մեսիի կարիերայի 49-րդ տիտղոսն է։
«Ես դեռ չեմ կարող հավատալ, որ նա խաղում է մեր ակումբում։ Ես ամեն օր գնում եմ մարզումների և հետևում նրան։ Երբ տեսնում եք, թե ինչ է նա անում, ինչպես այսօր, ինչպես է հանդես եկել աշխարհի առաջնությունում, պատահական չէ, որ նա «Ոսկե գնդակի» թեկնածուներից է», – ասել է Բեքհեմը։
Մեսին «Ոսկե գնդակի» թեկնածու է առաջադրվել 17-րդ անգամ։ Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։
