Ներնետման դեպք՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում

Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը սեպտեմբերի 15-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, դիտաշտարակում հերթապահություն իրականացնելիս, ահազանգել է այն մասին, որ հիմնարկի քողարկող պատից դուրս նկատել է մարդկային շարժ։ Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։

«Ահազանգից անմիջապես հետո «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են նշված հատվածի տեղազննություն, որի արդյունքում հայտնաբերել են ներնետված 2 պոլիէթիլենային շիշ՝ կպչուն ժապավենով փաթեթավորված։ Զննությամբ փաթեթներում հայտնաբերվել են բջջային հեռախոս, USB լար, բջջային հեռախոսի լիցքավորիչ և պատյան։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment