Իրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. Թրամփ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնք նախատեսված են նոյեմբերի 3-ին։

«Ես ասում եմ, որ դա  տեղի կունենա ընտրություններից անմիջապես հետո, բայց, հնարավոր է, որ տեղի չունենա այդ ժամանակ։ Հնարավոր է նաև, որ դա տեղի ունենա մինչև ընտրությունները», — Հյուսիսային Կարոլինայում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է նա։

ԱՄՆ նախագահը խոստացել է, որ Իրանի հետ հակամարտության արդյունքը ամերիկացիների համար շատ լավ կլինի:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ համոզված է՝ Իրանը ցանկանում է գործարք կնքել, և հակամարտությունը մոտենում է ավարտին։


Leave a Comment