
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարության ինտերնետային կայքում զետեղված նախարարությունների անվանումների թվում նշված է՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Նախկինում այդ նախարարությունը կոչվում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Վերջ, ՔՊ-ական իշխանությունը վերջանականապես լուծել է սոցիալական բոլոր հարցերը, Հայաստանը դարձրել բարեկեցիկ։ ԱԺ ընտրությունների շեմին հաշմանդամների թոշակը 10 հազարով բարձրացրել են, սակայն ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են, հիմա նրանք աղիողորմ լացում են։ Նրանք հունիսի 7-ի ԱԺ ընտրություններում ՔՊ են ընտրել, ու հիմա իրենց արածն իրենց դեմ է ուղղվել։ Հայաստանում բարեկեցիկ դարձել են միայն փողոցից պալատ բերված, բիրդան աղա դառած, Արցախը, ՀՀ ինքնիշխան տարածքները, Կիրանցի հողերը հանձնած, սակայն անցած 8 տարում հսկա պարգևավճարների, բնակարանների, հողերի ու բիզնեսների տեր դարձած, հայ ժողովրդի գլխին 3 պատերազմ բերած «խաղաղասերները»։