
«Այդ մարդու հերթական սրացումներն են։ Ինքը խնդիրներ ունի»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե ընդդիմության լիդերները պետք է սպասեն ամսի 1-ին, որ թոշակը նստի, ասել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Ընդդիմադիր լիդերները հիմա բանտում են, բայց դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինել, իրենք կլինեն բանտում»,- հավելել է ընդդիմադիր ղեկավարը՝ նշելով, որ հնարավոր չէ իրեն ունեզրկել։