Հարավային Աֆրիկայի նախագահը չեղարկել է հանրային միջոցառումները՝ առողջական խնդիրների պատճառով


Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ժամանակավորապես չեղարկել է հանրային միջոցառումները՝ առողջական խնդիրների պատճառով, ասվում է նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։

«Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ժամանակավորապես չեղարկել է հանրային միջոցառումներին իր մասնակցությունը՝ առողջական խնդիրների պատճառով», – ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերել են հարավաֆրիկյան լրատվամիջոցները։

Նախագահական գրասենյակը պարզաբանել է, որ հնարավորության դեպքում նախագահը կներկայացվի նշանակված նախարարների կողմից։

Հայտնի չէ, թե երբ նա կկարողանա լիովին վերադառնալ իր պարտականություններին։

Leave a Comment