
ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը քննադատել է իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ հայտարարելով, որ վերջին տարիներին դրա առանցքում հայտնվել է միջազգային առևտուրը։
Նրա խոսքով՝ իշխանությունները չեն թաքցնում իրենց քաղաքական մոտեցումները, իսկ արտաքին գործերի նախարարության անվանափոխությունն էլ, ըստ Կարապետյանի, արտացոլում է այդ տրամաբանությունը։
Պատգամավորը պնդել է, որ նման քաղաքականության հետևանքով «առևտրի առարկա» են դարձել հայկական հողերը։
«ԱԳՆ-ն մի բան է արել այս վերջին տարիների ընթացքում՝ միջազգային առևտուր է արել, բայց առևտուրը հայկական հողերն են եղել»,- ասել է Կարապետյանը։