Վեր ընկանք քարին, մնացինք անտեր, վա՜յ, Կիկոս ջան. Փաշինյանն առաջարկեց «Կիկոսի մաhnվ» չառաջնորդվել


Հասարակություն


««Կիկոսի մահը» մեր իրականության, մեր սոցիալ-հոգեբանական ձևավորման մեջ շատ մեծ նշանակություն ունեցող ստեղծագործություն է, բայց առաջարկում եմ ամեն ինչում և ամեն տեղ չառաջնորդվել Կիկոսի մահով»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով գազի գնի հնարավոր թանկացման մասին հարցին։ 

Նա նշեց, որ Հայաստանը կայուն զարգանում է, շարունակելու է կայուն զարգանալ։ 

«Երբ որ խնդիր կլինի ինչ-որ գին կառավարել, կկառավարենք, չի լինի կարիք, չենք կառավարի։ Նկատի ունեմ՝ անընդհատ «Կիկոսի մահի» տրամաբանությամբ առաջնորդվելը մեր աշխատակարգը և գործլաոճը չէ։ Մյուս կողմից շարունակում ենք աշխատել»,- ասաց Փաշինյանը։ 

Ըստ նրա, Հայաստան -Ռուսաստան հարաբերությունները բազմաշերտ են, և այդ շերտերում բազմաթիվ խնդիրներ, հարցեր, հնարավորություններ կան։


Leave a Comment