Փաշինյանը դեմ չէ, որ կառավարության բոլոր անդամներն որևէ գործիքի վրա նվագեն


«Եթե որևէ մեկի համար ամոթ է, որ ինքը գնա, սովորի, ուրեմն, կներեք, թող պետական համակարգում չաշխատի»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշեց, որ Հայաստանում չսովորող պաշտոնյա պետք է չլինի։

«Հեսա հերթական սկանդալային հայտարարությունն եմ անելու՝ էական չէ, թե ինչ է սովորում։ Ես հիմա հարվածային գործիքների օն-լայն դասընթացի եմ մասնակցում, որի համար վճարում եմ։ Դա էլ է սովորել, հմտություն։

Դեմ չեմ լինի, եթե կառավարության բոլոր անդամներն որևէ գործիքի վրա նվագեն։ Դա բան է փոխում, հոգեբանական բան է  փոխում։ Մենք պետք է գնանք այս տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը։ 


Leave a Comment