Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի ընթացքում պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքային ռեժիմի, որպեսզի խցանումների քանակը հնարավորինս նվազեցվի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ միաժամանակ տեղեկացելով, որ այդ օրերին Երևանում լինելու են մի շարք փակ փողոցներ։
«Երևի մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի, այսինքն՝ այդպիսի որոշումներ կկայացվեն նրանց համար, ում պետք չի լինել COP-ի անցկացման վայրում, և էլի նման միջոցներ կձեռնարկվեն»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը՝Երևանում։